Սիրիայի նախագահը 1946 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ
Աշխարհ
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ երկրի դեմ մնացած պատժամիջոցների լիակատար վերացման ապահովման համար, հաղորդում է The Guardian-ը։
Սա կլինի Սիրիայի առաջնորդի առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ՝ 1946 թվականին երկրի անկախություն ձեռք բերելուց ի վեր։
Ալ-Շարաան, որի կողմնակիցները անցյալ տարվա վերջին տապալեցին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, փորձել է համոզել Թրամփին վերացնել երկրի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումները՝ պնդելով, որ դրանք այլևս ոչ մի նպատակի չեն ծառայում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)