Մոտ ժամանակներս հանդիպում կունենանք ԱՄՆ պատվիրակության հետ․ Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի և ԱՄՆ պատվիրակության միջև բանակցություններ տեղի կունենան շուտով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է BelTA-ն։
«Մենք մնացած ամեն ինչ կքննարկենք մոտ ապագայում՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Նախագահը նաև մտադիր է ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանը հոկտեմբերի վերջին փակելու հարցը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների պատճառով՝ Բելառուսը ներկայումս սահմանով գրեթե ոչինչ չի տեղափոխում՝ բացառությամբ այն ապրանքների, որոնք «լիտվացիներին և լեհերին իսկապես անհրաժեշտ են»։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Մինսկը պատրաստ է վերաբացել Լիտվայի հետ սահմանը, քանի որ դեռևս չի փակել իր սեփականը։ Պետության ղեկավարի խոսքով՝ այն կարող է վերաբացվել մի քանի ժամվա ընթացքում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան