ՆԱՏՕ-ի կործանիչները նոր ուսումնական թռիչքներ կիրականացնեն Էստոնիայի վրայով`Ռուսաստանի սահմանների մոտ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի կործանիչները նոյեմբերի 10-16-ը Էստոնիայի օդային տարածքում կիրականացնեն ևս մեկ շարք ուսումնական թռիչքներ, այդ թվում՝ ցածր բարձրություններում, հաղորդում է էստոնական ERR հեռարձակողը։
Նշվում է, որ նոյեմբերի 10-16-ը որոշ թռիչքներ կիրականացվեն ցածր բարձրություններում, բայց ոչ ցածր, քան 152 մետր։ Զորավարժությունների ընթացքում կարող են իրականացվել գերձայնային թռիչքներ նշված բարձրություններում։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կործանիչները նույնպես նոյեմբերի 3-9-ը ուսումնական թռիչքներ են իրականացրել Էստոնիայի օդային տարածքում։ Նախկինում այս թռիչքները իրականացվել են հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան