Լեհաստանի վարչապետ Տուսկը մտահոգություն է հայտնել, որ Պուտինը կքանդի Եվրամիությունը
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիրապետում է որոշակի «գործիքների», որոնք կարող են ոչնչացնել Եվրամիությունը՝ որպես կազմակերպություն։
Նա պնդում է, որ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Արևմուտքին, և որ այդ պատերազմը մղվում է, այդ թվում՝ եվրոպական հասարակությունների ներսում։ Նրա գնահատմամբ՝ այստեղ է, որ «այն ծավալվում է ամենատպավորիչ կերպով»։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի գործիքներ՝ ոչնչացնելու Եվրամիությունը՝ որպես կազմակերպություն, բայց նաև Եվրոպան՝ որպես մշակութային երևույթ։ Այս գործիքները ռուսական հինգերորդ շարասյունն են, որը առկա է յուրաքանչյուր եվրոպական երկրում», - ասել է Տուսկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան