Թուրքիան պայքարելու է ահաբեկչության դեմ, մինչև PKK-ի գրոհայինները վայր չդնեն զենքը. Էրդողան
Թուրքիա
Թուրքիան հաստատուն պայքար է մղելու ահաբեկչության դեմ, մինչև Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները վերջնականապես իրենց զենքը վայր չդնեն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չորեքշաբթի օրը հայտնում է TRT Haber-ը:
Նրա խոսքերով' Թուրքիան չի զիջի Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների սադրանքներին, որոնք նպատակ ունեն խոչընդոտել երկրում ահաբեկչության խնդրի կարգավորումը:
Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ Թուրքիայի նպատակն է ստիպել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին դադարեցնել ահաբեկչական գործողությունները և լքել երկրի տարածքը:
Հակամարտությունը Թուրքիայի և PKK-ի միջև շարունակվում է արդեն 25 տարի: Կուսակցությունը պայքարում է Թուրքիայում անկախ քրդական պետության ստեղծման համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)