Նյու Դելիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Նյու Դելիում մեքենայի պայթյունի հետևանքով բռնկվել է առնվազն 22 ավտոմեքենա և մեկ ռիկշա։ Այս մասին հայտնել է Նյու Դելիի ոստիկանությունը։
«Այսօր ժամը 18:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ 16:22) դանդաղ ընթացող մի մեքենա կանգնել է կարմիր լույսի տակ։ Այդ պահին մեքենայի մեջ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող այլ մեքենաներ։ Մի քանի մարդ զոհվել է, իսկ որոշները՝ վիրավորվել», – հայտարարել է ոստիկանության հանձնակատար Սատիշ Գոլչան։
Դրանից հետո Նյու Դելիում, ինչպես նաև հարևան Ուտտար Պրադեշ նահանգում և Մումբայ մեգապոլիսում հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ։ Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Բանգլադեշի սահմաններին ուժեղացվել է պարեկային ծառայությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան