«Ժողովուրդ». 500 հազար դոլար սոցհարցման համա՞ր
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ժողովուրդ» -ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է բրիտանական սոցիոլոգիական հեղինակավոր կազմակերպություններից մեկին ՀՀ-ում սոցհարցումներ պատվիրել: Ըստ մեր լուրերի՝ դրա դիմաց նա վճարել է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, բրիտանական այդ կազմակերպությունը բավական մեծ հեղինակություն ունի և մշտապես աչքի է ընկել իր աշխատանքի ճշգրտությամբ: Սակայն ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը՝ ասելով, թե իրենք ոչ մի նման սոցհարցում չեն պատրաստվում պատվիրել: Տեսնենք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ