ԱՄՆ Սենատը ընդունել է օրինագիծը, որը կդադարեցնի շաթդաունը
Աշխարհ
Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին, որը վերջ կդնի երկրի պատմության մեջ ամենաերկար՝ 40 օրից ավել տևող շաթդաունին: Սենատի կողմից ընդունված փաթեթը չորեքշաբթի պետք է հաստատվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից: Այս մասին հաղորդում է The New York Times–ը։
Ըստ թերթի՝ դեմոկրատների մի խումբ միացել է հանրապետականներին՝ աջակցելով օրինագծին, որը բացառում է Դեմոկրատական կուսակցության հիմնական պահանջը։
Օրինագծի օգտին քվեարկել է 60 սենատոր՝ 52 հանրապետական և ութ դեմոկրատ։ Քառասունը քվեարկել է դեմ, այդ թվում՝ միայն մեկ հանրապետական։ Քվեարկությունը տեղի է ունեցել կառավարության գործունեության շաթդաունի 41-րդ օրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան