Պակիստանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Դեպքը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ ահաբեկիչը ավտոմեքենա է պայթեցրել։ Հարձակման հետևանքով՝ վիրավորվել է 21 մարդ, որոնցից առնվազն 12-ը մահացել է։
Ոստիկանությունը լրագրողներին հայտնել է, որ վիրավորների թվում կան հայցվորներ և փաստաբաններ։ Դատարանի շենքը տարհանվել է միջադեպից հետո։
Դեպքի վայր են ժամանել Իսլամաբադի գլխավոր տեսչի տեղակալը, գլխավոր կոմիսարը և դատաբժշկական խումբը։ Փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան