Սիրիան և ԱՄՆ-ն այժմ դաշնակիցներ են. Ալ-Շարաա
Աշխարհ
Սիրիան մտել է նոր դարաշրջան և զարգացման ռազմավարություն կկառուցի Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները այլևս Սիրիան չի դիտարկում` որպես անվտանգության սպառնալիք։ Դամասկոսն այժմ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական դաշնակիցն է։ Ալ-Շարաան պարզաբանել է, որ Սիրիայում կարող են իրականացվել խոշոր ներդրումային նախագծեր, մասնավորապես՝ բնական գազի արտադրության ոլորտում։
Նոյեմբերի 11-ին հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ալ-Շարաայի հետ համաձայնագրի մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան