Գազայի հատվածի հետ սահմանին կարող է ԱՄՆ ռազմական բազա հայտնվել
Աշխարհ
ԱՄՆ-ն նախատեսում է 500 միլիոն դոլարի ռազմական բազա ստեղծել Գազայի հատվածի հետ սահմանին, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ բազան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անկլավում հակամարտությունը լուծելու ծրագրի հաջորդ փուլերից մեկն է։
«Ամերիկյան բազան կստեղծվի Գազայի հետ սահմանին, որտեղ մի քանի հազար զինվոր կտեղակայվի հրադադարը պահպանելու համար։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-ն համագործակցում է կառավարության և Իսրայելի պաշտպանության ուժերի հետ՝ այս խնդիրը լուծելու համար», - հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Ո՛չ Պենտագոնը, ո՛չ էլ Իսրայելի կառավարությունը դեռևս չեն հաստատել ամերիկյան ռազմական բազա ստեղծելու ծրագրերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան