Սա իշխանության չարաշահում է․ ԵՀ պատգամավորը՝ ֆոն դեր Լեյենին
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավոր Հարալդ Վիլիմսկին դատապարտել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ նոր հետախուզական մարմին ստեղծելու ծրագրերը: Նրա խոսքերը փոխանցում է Lenta-ն։
«Այժմ նա ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել հատուկ ծառայություններն ու հետախուզական տեղեկատվությունը։ Սա իշխանության չարաշահում է և հզոր հարված ազգային ինքնիշխանությանը», - հայտարարել է եվրապատգամավորը։ Վիլիմսկու խոսքով՝ ԵՀ-ի որոշումը հերթական քայլն է «իշխանության համակարգված կենտրոնացման» ուղղությամբ:
Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողության փոխարեն ֆոն դեր Լեյենը ստեղծում է «ստվերային կառույց, որը Ազգային հետախուզական ծառայությունները կդնի Բրյուսելի վերահսկողության տակ»՝ առանց մանդատի, թափանցիկության և հիմքերի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան