ՌԴ ԱԳՆ-ն նշել Է Պուտինի և Թրամփի հանդիպման նախընտրելի վայրը
Աշխարհ
Բուդապեշտը դիտարկվում է որպես առավել նախընտրելի վայր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հնարավոր գագաթնաժողովի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե և երբ ամերիկացի գործընկերները վերսկսեն իրենց առաջարկը և պատրաստ լինեն սկսել վերևներում հանդիպման նախապատրաստումը, որպեսզի այն իսկապես արդյունավետ ավարտվի, իհարկե, Բուդապեշտը մեզ համար նախընտրելի վայր կլինի», - ասել Է դիվանագետը:
Լավրովը նաև վկայակոչել Է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ, որոնցում ամերիկացի առաջնորդը նույնպես Բուդապեշտն անվանել է հնարավոր բանակցությունների համար ամենահարմար վայրը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան