Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
Հայաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպաններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է