Մեծ Բրիտանիան դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը ԱՄՆ-ի հետ․ CNN
Աշխարհ
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը Կարիբյան ծովում կասկածելի նավերի վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ամերիկյան ռազմական հարվածներ հասցնելու համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Լոնդոնը նման հարձակումները համարում է անօրինական և չի ցանկանում դառնալ այն գործողությունների «համագործակից», որոնք, բրիտանական իշխանությունների կարծիքով, խախտում են միջազգային իրավունքը։ Այս որոշումը, ինչպես նշում է CNN-ը, լուրջ քայլ է, որը արտացոլում է Մեծ Բրիտանիայի աճող թերահավատությունը ԱՄՆ-ի ռազմական արշավի նկատմամբ տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան