Լիտվան բողոք է հայտնել Բելառուսին՝ երկրի օդային տարածքը խախտելու համար
Աշխարհ
Լիտվայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Բելառուսի դեսպանության ներկայացուցիչը։ Այս մասին նշվում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ բելառուսական կողմին կրկին ներկայացվել է խիստ բողոք՝ կապված Բելառուսի կողմից Լիտվայի օդային տարածքի խախտումների հետ, որոնք, ըստ Վիլնյուսի, պետք է գնահատել որպես հիբրիդային հարձակումներ։
Նախարարությունում հավելել են, որ խախտումները արձանագրվել են նոյեմբերի 8-ին և 10-ին, երբ Բելառուսի տարածքից արձակված անօրինական օդապարիկները վտանգ են ներկայացրել քաղաքացիական ավիացիայի և հասարակական անվտանգության համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան