Լավրովը հայտարարեց ԱՄՆ-ին ոչ պաշտոնական փաստաթղթերի փոխանցման մասին
Աշխարհ
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցից առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կայքում հրապարակված հարցազրույցում։
Լավրովի խոսքով՝ փաստաթուղթը պարունակում էր հիշեցումներ օգոստոսի 15-ին Անքորիջում Թրամփի և Պուտինի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Ռուս նախարարի հայտարարությունը պատասխան էր Financial Times-ի հրապարակմանը, որի համաձայն՝ Բուդապեշտում Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը պայմանավորված էր Մոսկվայի կողմից Վաշինգտոն ուղարկված «դիվերսիոն փաստաթղթով»։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը ոչ մի խոսք անգամ չասաց այն մասին, որ մեզ ինչ-որ պրովոկացիոն, խախտիչ փաստաթուղթ եք ուղարկել, որը ոչնչացնում է բոլոր հույսերը կարգավորման համար։ Այդպիսի բան ընդհանրապես չի եղել», -ընդգծել է Լավրովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան