Իսրայելն ու Իրանը նոր պատերազմի շեմին են․ NYT
Աշխարհ
Իսրայելն ու Իրանը կրկին խոշոր բախման եզրին են. երկրների միջև նոր զինված հակամարտությունը կարող է միայն ժամանակի հարց լինել, հաղորդում է The New York Times-ը։
Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակող 2015 թվականի համաձայնագրի ժամկետը լրացել է անցյալ ամիս։ Բանակցությունների փակուղու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների պայմաններում լարվածությունը կտրուկ աճել է։
Իրանը պնդում է, որ ոչնչացրել է իր բարձր հարստացված ուրանի պաշարները, սակայն իսրայելական աղբյուրները վստահ են, որ դրանք գաղտնի կերպով դուրս են բերվել։ Պարսից ծոցի շատ երկրներ Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի վրա համարում են գործնականում անխուսափելի, քանի որ Թել Ավիվը համոզված է, որ Իրանի միջուկային ծրագիրը անմիջական սպառնալիք է ներկայացնում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան