Պլազմայի հզոր հարվածը մոտենում է Երկրին
Աշխարհ
Ընթացիկ արեգակնային ցիկլի ընթացքում Երկրի վրա ամենաուժեղ ազդեցությունը՝ մի քանի բռնկումներից առաջացած պլազմայի ամպը, սպասվում է նոյեմբերի 12-ին։ Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։
«Բոլոր այն պլազմայի ամպերը, որոնք այժմ շարժվում են դեպի Երկիր, կհետևեն և կլրացվեն այսօր տեղի ունեցած ժայթքումից առաջացած արտահոսքի հետ։ Երկրի վրա ազդեցությունը սպասվում է վաղը, այն կլինի ամենաուժեղը ներկայիս՝ 25-րդ արեգակնային ցիկլում», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան