Մահացել է Իսպանիայի ամենատարեց բնակիչը
Աշխարհ
Իսպանիայի ամենատարեց բնակչուհին՝ Անջելինա Տոռեսը, մահացել է 112 տարեկան հասակում: Կատալոնիայի կառավարության ղեկավար Սալվադոր Իլյան իր ցավակցությունն է հայտնել:
«Անցյալ տարի ես բախտ ունեցա հանդիպելու Անջելինա Տորեսին», - նշել է քաղաքական գործիչը։ «Նա իմաստուն կին էր, լի հավատքով և բարությամբ, շատ աշխատասեր և ուժեղ»։ «Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին», - հավելել է նա։
Տոռեսը ծնվել է 1913 թվականի մարտի 18-ին կատալոնական Բելվիս քաղաքում։ Նա մանկուց ապրել է Բարսելոնայում։ Նա յոթ քույր-եղբայրներից հինգերորդն էր։
Նրա մահից հետո Իսպանիայի ամենատարեց մարդը դառնում է 111-ամյա Կարմե Նոգուերա Ֆալգերան, որը ծնվել է 1914 թվականին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան