«Հրապարակ». Դերաբաշխումներ ՀՀԿ շտաբում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ նախընտրական շտաբում տեղի է ունեցել որոշակի դերաբաշխում: Արտաքին հարաբերությունները՝ միջազգային դիտորդական առաքելությունների և դեսպանատների հետ աշխատանքը, կանոնակարգելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Մարզերի` համայնքապետերի հետ աշխատանքի կանոնակարգումը դրվել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա: Լրատվամիջոցների հետ աշխատանքի կանոնակարգումը, ինչպես 2007-ին, կկանոնակարգի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կրթական համակարգի հաստատությունների հետ աշխատանքի համակարգման գործը փորձում է ստանձնել կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Աշոտյանին նախընտրական աշխատանքներում ակտիվորեն ներգրավելուն դեմ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, որն Աշոտյանին համարում է վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ: Դեռևս հայտնի չէ, թե ով է զբաղվելու հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքով, որը 2007թ. դրված էր Մկրտիչ Մինասյանի վրա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ