«Կատարվեց իմ 16 տարվա երազանքը»․ Մաշա Մնջոյան
Ժամանց
Երգչուհի Մաշա Մնջոյանը բնակարան է գնել և ուրախալի լուրով կիսվել հետևորդների հետ․
«2009-ից սկսած, երբ ապրում էի իմ երևանյան ուսանողական տարիները, բազմաթիվ տներ ու հասցեներ են փոխվել. սենյակներ, հարևաններ, միջավայրեր… ամեն ինչ գալիս ու գնում էր։ Բայց մի բան անփոփոխ մնաց միշտ — իմ սերը Երևանի հանդեպ։
Այդ սերը միշտ իմ տունն էր, նույնիսկ երբ իմ իրական տունը դեռ չունեի։
Եվ ահա, կատարվեց իմ 16 տարվա երազանքը։
Ես վերջապես ունեմ իմ սեփական անկյունը իմ ամենասիրելի քաղաքում՝ Երևանում։
Հեշտ ճանապարհ չէր․ փորձություններ, սպասումներ, որոշումներ, խիզախություն… Բայց ինչպես ասում են՝ «ուշ լինի, նուշ լինի»․ ամեն ինչ գալիս է իր ճիշտ պահին։
Եվ թող այս տանը և բոլորի տներում լինի միշտ լույս, սեր, և խաղաղություն
Ժամանակն է այս տան պատերին տալ իմ շունչը․ վերանորոգել, ձևափոխել, դարձնել ավելի հարմարավետ ու տաքուկ, այնպես ,ինչպես ես եմ տեսնում ու զգում իմ սրտում»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան