Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ Սերբիայի նախագահ
Աշխարհ
«Բոլորը» պատրաստվում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմին, այդ թվում՝ Սերբիան։ Այս մասին Pink հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի խոսքերը, որ ազգային բանակը պետք է «պատրաստ լինի երեք կամ չորս տարի հետո ցնցումների»։
«Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա պարզապես դատարկ լուր չէ։ Բոլորը պատրաստվում են դրան։ Սա չափազանց պատասխանատու գեներալի հայտարարություն է», - ասել է Վուչիչը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան