Վենեսուելայում սկսել են պատրաստվել ԱՄՆ-ի հարձակմանը․ Reuters
Աշխարհ
Վենեսուելան սկսել է նախապատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը՝ առաջին հերթին տեղակայելով ուժեր, որոնք կարող են պարտիզանական պայքար սկսել ամերիկացի զինվորականների դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Վենեսուելան զենք է տեղակայում, այդ թվում՝ տասնամյակներ շարունակ շահագործվող ռուսական տեխնիկա, և նախատեսում է պարտիզանական դիմադրություն կազմակերպել կամ քաոս սերմանել ԱՄՆ-ի օդային կամ ցամաքային հարձակման դեպքում», - նշվում է նյութում:
Ենթադրվում է, վերջինս կարող է ստորաբաժանումներ տեղակայել ավելի քան 280 կետերում, որտեղ նրանք դիվերսիաներ կիրականացնեն և այլ պարտիզանական մարտավարություններ կկիրառեն Միացյալ Նահանգների զորքերի դեմ:
Բացի այդ, մշակվում է ևս մեկ մարտավարություն, որը կոչվում է «անարխիզացիա»՝ հատուկ ծառայությունների և զինված կողմնակիցների օգտագործումը փողոցներում անկարգություններ ստեղծելու համար, որպեսզի երկիրը վերածվի օտար ուժերի համար անկառավարելի տարածքի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան