Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանում նավերի վերաբերյալ տվյալների փոխանակումը․ Times
Աշխարհ
Բրիտանական հետախուզական ծառայությունը և զինվորականները կասեցրել են Կարիբյան ավազանում նավերի տեղաշարժի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանցումը Միացյալ Նահանգներին, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ թերթի՝ բրիտանացիները նախկինում, ի թիվս այլ բաների, կիսվել էին թմրանյութեր տեղափոխող նավակների կոորդինատներով և անձնակազմի թվաքանակով։ Որոշումը կայացվել է, քանի որ բրիտանական նավատորմի մոտեցումը տարբերվում է Միացյալ Նահանգների մոտեցումից։
«Բրիտանական նավատորմը չենք առգրավում կամ ոչնչացնում նավերը։ Մենք կալանում ենք նրանց», - ասել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան