Ֆրանսիան մտահոգված է Գերմանիայի ռազմական վերազինմամբ
Աշխարհ
Փարիզը մտահոգված է Գերմանիայի զինված ուժերի վերազինմամբ։ Ֆրանսիան վտանգում է կորցնել Եվրոպայի ռազմարդյունաբերական առաջատարի իր դերը, հաղորդում է Politico-ն։
Հոդվածի հեղինակները նշում են, որ ֆրանսիական քաղաքական շրջանակներում տրամադրությունը ներկայումս «զգույշության և սպառնալիքի զգացողության միջև է»։ Չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ֆրանս-գերմանական հարաբերությունները բարելավելու ջանքերին, ֆրանսիական պաշտպանական շրջանակներում դեռևս գերակշռում է Բեռլինի նկատմամբ անվստահությունը։
Ֆրանսիացի ռազմական պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ Գերմանիայի արդյունաբերական և տնտեսական հզորությունը Փարիզում ոչ պակաս մտահոգիչ է, քան երկրի վերազինումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)