«Ժողովուրդ». եթե չգնա առճակատման
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր են ցանկանում դառնալ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանն ու ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որոնց հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջերս Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ասել է, թե այդ ընտրատարածքից պատգամավոր պիտի դառնա Նահապետ Գևորգյանը, քանի որ իր ընկերն է, և ինքն արդեն խոսք է տվել նրան, որ կընտրվի: Երբ Ծառուկյանն առարկել է ու հարցրել, թե այդ դեպքում ինչ է լինելու Գասպարյանի հարցը, որն էլ իր մտերիմն է, Սերժ Սարգսյանն ասել է, թե ոչնչով օգնել չի կարող: Հիմա այս ընտրատարածքի հարցը մնացել է օդում կախված: Չի բացառվում, որ թեկնածուներից մեկն առաջիկայում գործուղվի համամասնական ընտրացուցակ, եթե, իհարկե, ամեն ինչ չգնա առճակատման»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ