Բելառուսը պատրաստ է Լիտվայի հետ բանակցելու․ ԱԳՆ
Աշխարհ
Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ցանկացած պահի առանց նախապայմանների բանակցել Լիտվայի հետ՝ երկու երկրների սահմանին իրավիճակը կարգավորելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագետի խոսքով՝ Մինսկը Լիտվային առաջարկներ է ուղարկել սահմանի վրա անցակետերի վերաբացման վերաբերյալ և սպասում է պատասխանի։
«Մենք հանձնառու ենք իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելուն։ Հաշվի առնելով, որ այն արդեն դուրս է եկել մեր երկու երկրների սահմանային ծառայությունների լիազորություններից, որոշվել է, որ Արտաքին գործերի նախարարությունը կզբաղվի լիտվական կողմի հետ հետագա բանակցություններով», - ասել է Ռիժենկովը։
Նա նշել է, որ հաջորդ քայլերը պետք է ներառեն քաղաքական և դիվանագիտական որոշումների համապարփակ շարք, որոնք ուղղված կլինեն «իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելուն և մեր սահմանի բնականոն գործունեության վերականգնմանը՝ երկու երկրների քաղաքացիների շահերից ելնելով»։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած պահի, ցանկացած վայրում՝ առանց որևէ նախապայմանի», - ասել է բելառուս նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան