Կիպրոսում ուգին երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Կիպրոսի ափերի մոտ 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնի (EMSC) տվյալներին։
Երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 9:31-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 12:31-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հիմնական իրադարձությունից հետո 10 րոպեի ընթացքում տարբեր խորություններում գրանցվել է երեք հետցնցում: Ցունամիի վտանգ չկա:
Երկրաշարժը խափանել է հեռահաղորդակցության ծառայությունները կղզում։ Ցնցումները զգացվել են Կիպրոսի բնակիչների կողմից։ Շատերը լքել են իրենց շենքերը և վազել փողոցներ, հնչել են տագնապի ազդանշաններ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան