Մոսկվան ծածկվելու է ձյունով և սառցե անձրևով
Աշխարհ
Հաջորդ շաբաթվա սկզբին Մոսկվայում կլինեն առաջին զգալի ձյան տեղումները, որոնք հետագայում կվերածվեն սառցե անձրևի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին տված հարցազրույցում հայտարարել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
«Երկուշաբթի գիշերը նույնպես կլինի մասամբ ամպամած երկինք և ցրտահարություն, իսկ օրվա ընթացքում տաք ճակատը կբերի ձյան տեղումներ, որոնք կվերածվեն սառցե անձրևի։ Երեկոյան ջերմաստիճանը կտատանվի 0-ից մինչև 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Մոսկվայում կհայտնվի ժամանակավոր ձյան ծածկույթ, որը չի գերազանցի 1-3 սանտիմետրը, բայց այն կհալվի», - նշել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան