Սիդնի Սուինին պատմել է, թե ինչպես է նիհարել 13 կիլոգրամով «Էյֆորիա» սերիալի նկարահանումների համար
Աշխարհ
Ամերիկացի դերասանուհի Սիդնի Սուինին բացահայտել է, թե ինչպես է կարողացել նիհարել 13 կիլոգրամով՝ պատրաստվելով «Էյֆորիա» ( Euphoria ) հեռուստասերիալի երրորդ սեզոնի նկարահանումներին։ Նրա խոսքը փոխանցում է The Guardian-ը։
Դերասանուհին պատմել է, որ նախորդ նախագծի՝ «Քրիստին» ֆիլմի նկարահանումների ընթացքում ավելացրել էր շուրջ 13 կիլոգրամ, իսկ ավարտից անմիջապես հետո ստիպված էր կարճ ժամկետում վերադառնալ իր նախկին ձևին։ «Ես պետք է այդ ամբողջ քաշը կորցնեի ընդամենը յոթ շաբաթում։ Դա հոգեբանական պայքար էր, գրեթե ֆիզիկական ցավ։ Ես նույնիսկ դադարեցրի մարզումները, քանի որ դրանք խանգարում էին նիհարելուն։ Զգում էի սերոտոնինի անկում, բայց միաժամանակ՝ ուժեղ և կենդանի էի», — պատմել է Սուինին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սիդնի Սուինին նկարահանվել է բաց և գայթակղիչ ֆոտոշարքում՝ տղամարդկանց ամսագրի համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան