«Հայկական ժամանակ». չի առաջադրվի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Ղազարյանը, որն ընտրվել է Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից, երեկ մեր թղթակցի հետ զրուցում ասել է, թե ըստ ամենայնի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու չի առաջադրվի: Ինչո՞ւ՝ հետաքրքրվել է թղթակիցը: «Չգիտեմ, բեզարել եմ», - պատասխանել է պատգամավորը: Ձեր որոշումը վերջնակա՞ն է՝ հարցին Ղազարյանը պատասխանել է. «Հա, երևի»: Հետադարձի ճանապարհ չկա՞, հարցրել է թղթակիցը: «Չէ, իսկապես հոգնել եմ էդ մեծամասնականի պրոցեսից», - պնդել է պատգամավորը: Իսկ հնարավո՞ր է, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվեք՝ հարցին էլ Ղազարյանն արձագանքել է. «Ա՛յ դա չգիտեմ»: Մանվել Ղազարյանը երեկ միակն է եղել այն 7 պատգամավորներից, որ վերահաստատել է, որ 2008-ի փետրվարյան օրերին ստորագրել էր համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարության տակ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ