Ռուսաստանը և Ղազախստանը հուշագիր են ստորագրել
Աշխարհ
Ռուսաստանը և Ղազախստանը ստորագրել են հատուկ տնտեսական գոտիների զարգացման գործում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը, հաղորդում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Փաստաթղթի նպատակն է, ինչպես նշել է նախարարությունը, նոր խթան հաղորդել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը՝ հատուկ տնտեսական գոտիներում, արտադրությունում, ինչպես նաև հատուկ տնտեսական գոտիների շրջանակներում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների և տեխնոլոգիական շղթաների զարգացման գործում։
«Հուշագիրը կմիավորի Ռուսաստանի և Ղազախստանի արտադրական հզորությունները և պոտենցիալ սպառողներին», - ընդգծել է Ռեշետնիկովը։ «Այն դրական ազդեցություն կունենա երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման վրա՝ ստեղծելով պայմաններ հատուկ տնտեսական գոտիների կառավարման մարմինների և ազատ մաքսային գոտու ընթացակարգը կիրառող հատուկ տնտեսական գոտիների բնակիչների միջև արդյունավետ փոխգործակցության համար»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան