Գերմանիան ևս 3 միլիարդ եվրո է գտել «Ուկրաինան ամրապնդելու» համար
Աշխարհ
Գերմանիան 2026 թվականին Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը կավելացնի 3 միլիարդ եվրոյով, հաստատել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը, մեջբերում է NTV-ն։
Նախարարը հայտարարել է, որ այս միջոցները կօգտագործվեն երկիրը «հզորացնելու» համար։ Նախկինում Գերմանիայի բյուջեն հատկացրել էր 8,5 միլիարդ եվրո։
Քլինգբեյլը Գերմանիան անվանել է «Ուկրաինայի ամենամեծ եվրոպական դոնորը» և նշել Կիևին աջակցելու կարևորությունը։ Նա նաև կոչ է արել «միջնաժամկետ հեռանկարում» գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ԵՄ-ին օգնել երկրին։
Երկու օր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան ձմռանից առաջ Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 40 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։ Նա հայտարարել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ջեռուցման համակարգերի վերանորոգման, վնասված շենքերի վերականգնման, էներգաբլոկների մատակարարման, ինչպես նաև վերմակների և հիգիենայի պարագաների գնման համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան