Վաշինգտոնը հաստատել է Դանիային տակտիկական «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքը
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Դանիային մի քանի հարյուր մարտավարական հրթիռների վաճառքը։ Այս մասին ասվում է Պենտագոնի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Պետդեպարտամենտը որոշել է հաստատել Դանիային 340 AIM-9X Block II «օդ-օդ» դասի հրթիռների, պահեստամասերի, ծրագրային ապահովման և ուղղորդման համակարգերի հնարավոր վաճառքը 318,4 միլիոն դոլարով։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ հրթիռների վաճառքը կբարձրացնի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցի անվտանգությունը՝ դրանով իսկ նպաստելով ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան