ԱՄՆ-ն Ռուսաստանի մասին կոչով դիմել է Արևմուտքին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլքերսոնը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է հաշվի առնի Ռուսաստանի դիրքորոշումը անվտանգության երաշխիքների վերաբերյալ և դադարեցնի Մոսկվային «արյունաքամ անելու» անօգուտ փորձերը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։
Նախկին զինվորականը կոչ է արել հաշվի նստել Ռուսաստանի դիրքորոշման հետ և ընդգծել, որ դրա անտեսումը սպառնում է Եվրոպայի փլուզմամբ:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և մյուսները միանգամայն պարզ հասկացրել են, թե որն է իրենց դիրքորոշումը», - նշել է աշխատակազմի նախկին ղեկավարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան