Ուկրաինայի ֆինանսական աջակցության հարցը հանգեցրել է Գերմանիայի նախորդ կառավարության փլուզմանը․ Շոլց
Աշխարհ
Ուկրաինայի ֆինանսական աջակցության հարցը հանգեցրել է Գերմանիայի նախորդ կառավարության փլուզմանը։ Այս մասին Die Zeit-ին տված հարցազրույցում հայտարարել է նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը։
Քաղաքական գործիչը նշել է, որ իր կաբինետում պառակտումը առաջացել է Ուկրաինային և նրա քաղաքացիներին Գերմանիայում աջակցելու լրացուցիչ միջոցառումների համար մոտ 15 միլիարդ եվրո հատկացնելու հարցի շուրջ։
Քաղաքական գործիչը կարծում է, որ եթե Կիևի համար անհրաժեշտ միջոցները գտնվեին պարտքի սահմանաչափը գերազանցելու միջոցով, իր կառավարությունում ճգնաժամից կխուսափեին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը