Ուկրաինան ռուսական ակտիվներից 4,1 միլիարդ եվրո վարկային միջոցներ է ստացել
Աշխարհ
Եվրամիությունը Ուկրաինային է փոխանցել ERA ծրագրի շրջանակներում վերջին միջոցները, որը ֆինանսավորվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից: Այս մասին հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը X սոցիալական մեդիա հարթակում։
«Ուկրաինային այսօրվա 4,1 միլիարդ եվրոյի տրամադրումը լրացնում է ԵՄ-ի 18,1 միլիարդ եվրոյի ներդրումը ERA վարկային նախաձեռնությանը: Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգնում են Ուկրաինային պաշտպանվել, պահպանել ծառայությունները և առաջ մղել կարևոր բարեփոխումները», - գրել է նա։
«Դիմակայունության գործունեություն» (ERA) նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և նպատակ ուներ աջակցել Ուկրաինայի տնտեսական դիմադրողականությանը: Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո USAID-ի գործունեությունը դադարեցվեց, և դրա ծրագրերը փոխանցվեցին Պետդեպարտամենտին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան