«Երկիր». Այվազյանի հույսը մեծամասնականն է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Վարդան Այվազյանը նորից ցանկանում է աթոռ ունենալ ԱԺ-ում: Բայց օլիգարխիայի դեմ պայքարող հանրապետականը, ըստ մեր տեղեկությունների, Այվազյանին համամասնական ցուցակում ընդգրկել չի պատրաստվում: Հստակ է, որ նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 26 ընտրատարածքում, որտեղ մարզպետ հայրիկի օգնությամբ ուժերն է փորձելու նաև Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Այս ընտրատարածքում հիմնական պայքարը ծավալվելու է երկու հանրապետականների միջև: ՀՀԿ-ում անգամ կես կատակ-կես լուրջ խոսում են, որ Այվազյանն այսկերպ վրեժ է լուծում սեփական կուսակցությունից և փորձում է ապացուցել, որ նոր խորհրդարանում, միևնույն է, լինելու է: Մեր տեղեկություններով՝ նա վերջին շրջանում հաճախ է այցելում հայրենի քաղաք, փորձում վերականգնել նախկին կապերը: Այստեղ նա փորձում է կենտրոնացնել հատկապես ախալքալաքցիների ներուժը, բայց, կարծես, ապարդյուն, ախալքալաքցիների հարաբերություններն իրենց հայրենակցի հետ այնքան էլ լավ չեն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ