Լեհաստանը կառուցում է երկրորդ արգելապատնեշը Բելառուսի սահմանին
Աշխարհ
Լեհաստանը կառուցում է երկրորդ արգելապատնեշը Բելառուսի հետ սահմանին, հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
«Լեհաստանը սկսել է Բելառուսի հետ սահմանին՝ Պոդլյասկի վոյևոդությունում, երկրորդ արգելապատնեշի կառուցումը․ անհրաժեշտ նյութերն արդեն տեղափոխվում են շինհրապարակ։ Նոր արգելապատնեշը ներկայացնում է չորս մետրանոց մետաղյա ցանցապատ պատնեշ՝ երկու լրացուցիչ մետրանոց փշալարերով, որը նախատեսված է առաջին՝ հինգ մետրանոց պատնեշը հաղթահարած միգրանտներին զսպելու համար», - նշում է ռադիոկայանը։
Աշխատանքների ավարտը նախատեսվում է հունվարի վերջին կամ, ամենաուշը, գարնան սկզբին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան