Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հեռակա կալանավորվել է
Աշխարհ
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով ձերբակալել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիային՝ 2019 թվականին հանրահավաքի ցրման և սահմանային անցակետի կառուցման հետ կապված մեղադրանքներով, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Նախորդ օրը Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Գախարիայի դեմ քրեական գործ է հարուցվել 2019 թվականից ի վեր տեղի ունեցած երկու միջադեպերի համար, երբ նա զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2019 թվականի հունիսին անվտանգության ուժերի կողմից ռետինե փամփուշտներ կիրառած հանրահավաքի ցրման գործով Գախարիան մեղադրվում է երկուսից ավելի անձանց դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Երկրորդ միջադեպը վերաբերում է 2019 թվականի օգոստոսին Չորչանա գյուղում կառավարության թույլտվության բացակայության պայմաններում լրացուցիչ անցակետի կառուցման արդյուքնում վրացական կողմը կորցրեց վերահսկողությունը 100 հեկտար անտառային հողերի նկատմամբ և մեծացրեց զինված հակամարտության սպառնալիքը։
Ըստ տեղեկությունների՝ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ ձերբակալելու Գախարիային, որը այս տարվա գարնանից գտնվում է Գերմանիայում։
2024 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանձնարարել էր Վրաստանի կառավարությանը անցկացնել անհրաժեշտ քննչական գործողություններ հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և խորհուրդ էր տվել «գնահատել ցուցարարներին ցրելու միջոցառումների պլանավորման և իրականացման համար պատասխանատու անձանց գործողությունները»:
Հետաքննիչների խոսքով՝ Գիորգի Գախարիան, «անտեսելով հրահանգները և օրենքը, հրահանգել է Հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցներին միաժամանակ, զուգահեռաբար, առանց որևէ նախազգուշացման կամ խաղաղ ցուցարարներին տարածքը լքելու հնարավորության, այդպիսով կազմակերպելով քաղաքացիներին դիտավորյալ վնաս հասցնելը»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը