Տոկաևը, Մոսկվա կատարած այցից հետո, Պուտինին նամակ է ուղարկել
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալական նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ՝ Ռուսաստան կատարած պետական այցից հետո։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Իր նամակում Ղազախստանի ղեկավարը նշել է միջպետական հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի անցնելու մասին հռչակագրի հաջող ստորագրումը: Տոկաևի խոսքով՝ այս փաստաթուղթը զգալիորեն կամրապնդի երկրների միջև բազմակողմանի համագործակցությունը:
«Ջերմության, վստահության, բացության և փոխըմբռնման մթնոլորտը նպաստեց այցի լիակատար հաջողությանը և մեծ ուրախությամբ ընդունվեց Ղազախստանի ժողովրդի կողմից», - գրել է Ղազախստանի նախագահը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)