Թրամփին ներկայացվել են Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ծրագրերը․ CBS News
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները ներկայացրել են Վենեսուելայի դեմ ռազմական գործողության ծրագրերը , հաղորդում է CBS News-ը ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
«Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նախագահին տեղեկացրել են Վենեսուելայի դեմ առաջիկա օրերի ռազմական տարբերակների մասին», - ասվում է հրատարակության մեջ։
Հաղորդվում է, որ Թրամփին ներկայացված տարբերակները ներառում են հարվածներ անմիջապես երկրի ներսում գտնվող թիրախներին, սակայն գործողությունը սկսելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը