Սինթիա Էրիվոն շոկային կերպարով հայտնվեց ֆիլմի պրեմիերային
Աշխարհ
Բրիտանացի դերասանուհի և երգչուհի Սինթիա Էրիվոն «Злая. Часть вторая» ֆիլմի պրեմիերային ներկայացել է համարձակ ու շատ բաց հագուստով, ինչը անմիջապես դարձավ քննարկումների թեմա միջազգային մամուլում։ Page Six-ի հրապարակած լուսանկարներում երևում է, որ Օսկարի թեկնածու 38-ամյա Էրիվոն ընտրել էր Vivienne Westwood-ի սև զգեստ, որի կիսաթափանցիկ կորսետը և ծաղկային դետալները հատուկ ընդգծում էին կերպարի էքստրավագանտությունը։ Զգեստի աջ կողմում առկա էր լիովին թափանցիկ հատված, որտեղից տեսանելի էր, որ դերասանուհին չէր կրում ներքնազգեստ։
Կերպարը ձևավորողները լրացրել էին լայն սև չոկերով, ատլասե ժապավեններով և Tiffany & Co.-ի երկար, շքեղ ականջօղերով՝ դարձնելով ամբողջ look-ը առավել սադրիչ և բարձր նորաձևության համադրված քայլք։ Մեդիան շեշտում է, որ Էրիվոն շարունակում է նախընտրել համարձակ, սահմաններ չճանաչող հագուստներ՝ ասպարեզում հասնելով բարձր ուշադրության։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին դերասանուհին հայտնվել էր Harper’s Bazaar-ի ֆոտոշարում նույնպես բաց կերպարով՝ կեցվածք ընդունելով թափանցիկ սև զուգագուլպաներով և բաց կրծքով, ինչը նույնպես լայն արձագանք էր ստացել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան