Քաղաքագետը բացատրել է՝ ինչու է Ուկրաինան հրաժարվում խաղաղության բանակցություններից
Աշխարհ
Ուկրաինայի կողմից խաղաղ բանակցությունների չեղարկումը Կիևի կողմից մարտական գործողությունները երկարաձգելու փորձ է։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Դմիտրի Մատյուշենկովը Tsargrad.tv-ին տված հարցազրույցում։
«Արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Կիսլիցյայի հայտարարությունը Ռուսաստանի հետ բանակցությունները կասեցնելու մասին պետք է դիտարկել երկու փոխկապակցված գործընթացների համատեքստում՝ ներուկրաինական իշխանության ճգնաժամ, որի ընթացքում Զելենսկու ռեժիմը կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, և Միացյալ Նահանգների փոփոխվող դիրքորոշումը, որն այլևս պատրաստ չէ աջակցել անվերջ էսկալացիային։
Կիևի ղեկավարությունը հետաքրքրված չէ խաղաղ կարգավորմամբ և դրանով իսկ կորցնում է իր բանակցային ներուժը և երկրի ներքին կայունությունը», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան