Հունգարիայում հայտարարություն են արել Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախապատրաստման մասին
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ նախապատրաստվում են Բուդապեշտում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթաժողովին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը, փոխանցում է About Hungary պորտալը։
«Օրբանը հայտնել է Բուդապեշտում կայանալիք խոշոր խաղաղ գագաթաժողովի նախապատրաստման մասին՝ նշելով Հունգարիայի՝ որպես Եվրամիության միակ մասնակից երկրի եզակի դիվանագիտական կարգավիճակը, որը երկխոսություն է պահպանում Կրեմլի հետ», - ասել է Կովաչը:
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ Բուդապեշտը նախկինի պես պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի խաղաղ գագաթնաժողովը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան