Հարավային Կորեան 150 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ նավաշինության մեջ
Աշխարհ
Սպիտակ տան կայքէջի համաձայն՝ Հարավային Կորեան Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ նավաշինության ոլորտում կներդնի 150 միլիարդ դոլար։
«Այս համաձայնագիրը ներառում է ԱՄՆ-ի կողմից հաստատված կորեական ներդրումներ նավաշինության ոլորտում՝ 150 միլիարդ դոլարի չափով», - նշվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, ողջունվել են երկու կողմերի շահերն ու ազգային անվտանգությունը առաջ մղելու համար տարբեր ոլորտներում ներդրումները, այդ թվում՝ էներգետիկայի, կիսահաղորդիչների, դեղագործության, հանքանյութերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան