Թրամփի նախկին խորհրդականը կառավարությունից 50 միլիոն դոլար է պահանջում․ Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում նրա խորհրդական Մայքլ Ֆլինը կառավարությունից պահանջում է 50 միլիոն դոլար փոխհատուցում՝ Ռուսաստանի կողմից 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության գործով հետապնդման համար, հաղորդում է Bloomberg-ը։
«Թրամփի վարչակազմը առնվազն ամռան վերջից բանակցություններ է վարում Թրամփի նախկին առաջին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինի կողմից ներկայացված դատական հայցի շուրջ։ Նա պահանջում է 50 միլիոն դոլար անօրինական հետապնդման համար», - հաղորդել է գործակալությունը։
Ընդգծվում է, որ Ֆլինը սկզբում մեղավոր է ճանաչվել ռուս պաշտոնյայի հետ իր զրույցների վերաբերյալ կեղծ հայտարարություններ անելու մեջ, սակայն հետագայում վիճարկել է մեղադրանքը։ Թրամփը ներում է շնորհել Ֆլինին 2020 թվականի վերջին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան