Զելենսկին կոռուպցիոն սկանդալի ֆոնին մեկնում է Հունաստան
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորում է այս կիրակի այցելել Հունաստան, նոյեմբերի 13-ին հաղորդել է հունական «Կաթիմերինի» թերթը։
Աթենքում նախատեսված են բանակցություններ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մանրամասն երթուղին չի հրապարակվում։
Սա Զելենսկու երկրորդ այցը կլինի Հունաստան։ Նրա նախորդ այցը տեղի է ունեցել 2023 թվականի ամռանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)