Christian Dior-ը գրանցել է իր ապրանքանիշը Ռուսաստանում
Աշխարհ
Dior նորաձևության տունը , որը լքել է Ռուսաստանը, նոր ապրանքանիշ է գրանցել Rospatent- ում: Այս մասին հաղորդել է Telegram-ի «Զգուշացե՛ք, Մոսկվա» ալիքը:
Ընկերությունը գրանցել է «Gem Dior» ապրանքանիշի բացառիկ իրավունքները։ Այն կկարողանա այս ապրանքանիշի ներքո զարդեր և ժամացույցներ արտադրել և վաճառել մինչև 2034 թվականը։
Dior ապրանքանիշի խանութները Ռուսաստանում փակվել են 2022 թվականին։
Նոյեմբերի 2-ին հայտարարվեց, որ ֆրանսիական Christian Dior ընկերությունը Ռուսաստանում գրանցել է « Christian Dior Couture» ապրանքանիշը մինչև 2034 թվականը։ Այս ապրանքանիշի ներքո ընկերության ներկայացուցիչները կկարողանան Ռուսաստանում վաճառել հագուստ, կոշիկ, զարդեր, կահույք և աքսեսուարներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան